Սասունցի Դավթի արձանի մոտ քաղաքացին ընկել է ծառից


20:40 , 27 հունիս, 2018

Հունիսի 27-ին, ժամը 08:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Սասունցի Դավթի հրապարակում՝ արձանի մոտակայքում, քաղաքացին ծառից ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Յ. Վ.-ին (ծնված 1992 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: