Վանեցյանի մայրը նշանակում է ստացել կառավարությունում


17:20 , 27 հունիս, 2018

Panarmenian.net-ը գրում է.

Մարգարիտ Ազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մարգարիտ Ազարյանը Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի մայրն է:

Մարգարիտ Ազարյանը նախկինում զբաղեցրել է նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը: