Ծննդյան օրվա տորթերն արդեն հնաոճ կդառնան, եթե այս հսկայական բուրգերն սկսի համբավ վայելել


02:30 , 27 հունիս, 2018

Հսկայական պիցցաներ ու թխվածքներ արդեն շատերս ենք տեսել, սակայն գրեթե 7 կգ քաշով բուրգերը կարելի է նորություն համարել: Լաս-Վեգասի Truffles N Bacon սրճարանը մեծ աղմուկ է բարձրացրել այն մարդկանց շրջանում, ովքեր սիրում են անսովոր ու հետաքրքիր սնունդ: Այս բուրգերը չի ստեղծվել մրցույթի մասնակցելու նպատակով, այլ նախատեսված է մեծաքանակ հավաքույթների համար և շատ հաճախ մարդիկ այն պատվիրում են որպես ծննդյան տոնի տորթ: