Նման լուրերը պայթունավտանգ ականներ են, որ դրվում են հասարակության բարոյահոգեբանական կայունության հիմքերում


00:30 , 26 հունիս, 2018

Նիկոլը հարց է ստանում ուղիղ եթերում։ 
Հարցի հեղինակն ասում է, որ Հադրութի ինչ-որ զորամասում (նույնիսկ մոտավոր չի նշում) ունի ծառայող հարազատ, ով սոված է մնում, քանի որ բանակը չի կերակրում, վարչապետն էլ արգելել է ծանրոցներ ուղարկել բանակ...

Նախ՝ հարցս՝ Հայաստանի վարչապետին․ ի՞նչ տրամաբանությամբ է հարցի կարևորությունը որոշել լայքերի քանակով, մենք հո ականատեսն ենք լինում, որ այս տիրույթում երբեմն ամենատխմար ու լկտի մտքերն ահռելի քանակով լայքեր են հավաքում։

Երկրորդ՝ դիմում եմ Արցախի պաշտպանության նախարարությանը գտնել հարցի հեղինակին ու գնալ հարցի հետքերով, որովհետև նման լուրերը պայթունավտանգ ականներ են, որ դրվում են հասարակության բարոյահոգեբանական կայունության հիմքերում։

Եթե հարցՆ անհիմն է, հրապարակավ ներողություն պահանջել հարցի հեղինակից, եթե ստույգ է, պարզ է, որ զորամասի պատասխանատուն ավելի լուրջ պատժի պետք է արժանանա։ 

Նշեմ նաև, որ ես հետևելու եմ հարցի ընթացքին։