Հնդիկ գեղեցկուհու հարսանիքը հավակնում է դառնալ ամենաշքեղը առաջիկա տասնամյակում


19:00 , 24 հունիս, 2018

Հնդկական բոլոր լրատվամիջոցները քննարկում են հայտնի դերասանուհի Սոնամ Կապուրի և գործարար Անանդ Ահուջայի սպասվող հարսանիքը։ Սիրահարներն իրենց ընտանիքների և մտերիմ ընկերների հետ միասին արդեն անց են կացրել սանգեի և մեհենդիի արարողությունները։

Հանդիսության հերոսները ոսկու և փղոսկրի գույնի թանկագին հագուստներով են եղել։ Հյուրերն էլ չեն զիջել նրանց իրենց շքեղ զգեստերով, այնպես որ, ամենայն հավանականությամբ, այս հարսանիքը տասնամյակի գլխավոր հարսանիքն է դառնալու։

Սանգեի և մեհենդիի արարողությանը ներկա են գտնվել նաև հնդկական կինեմատոգրաֆի աստղերը՝ Ռանի Մուքերջին, Ադիտյա Չոպրան և Հարշվարդհան Կապուրը։