ՀՀ ՊՆ-ի պայմանը ադրբեջանցիներին․ թույլատրել ՀՀ քաղաքացիներին այցելել Արծվաշենի գերեզմաններ


00:25 , 23 հունիս, 2018
Օրեր առաջ «Կենտրոն» հեռուստաընկերությունը հրապարակել է ռեպորտաժ՝ Գյուննուտ գյուղի «ազատագրմանը» վերաբերող։ Տեսանյութում նշվում էր, որ ՀՀ Պն-ն, համապատասխան միջազգային նորմերին, այսուհետ թույլ է տալու ադրբեջանցիներին այցելել սեփական գերեզմաններ՝ պայմանով, որ հակառակորդը նույնպես դրսևորի այդպիսի պատրաստակամություն և թույլ տա՝ ՀՀ քաղաքացիները նույնպես այցելեն Արծվաշենի տարածքում մնացած իրենց հարազատների գերեզմաններ։

Համոզվելու համար՝ արդյոք հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, և արդյոք դա ՀՀ ՊՆ պաշտոնական դիրքորոշումն է, հեռախոսազրույց ունեցանք ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Հարցին, թե ասվածը համապատասխանում է իրականությանը, նա նշեց․ «Այո, դա ՀՀ ՊՆ պաշտոնական մոտեցումն է»: