Իսպանական արքայի փեսան կալանավորվել է և կմնա կանանց համար նախատեսված բանտում


09:00 , 22 հունիս, 2018
Մինչ բրիտանական թագավորական ընտանիքը պատրաստվում է պատմության մեջ իրենց շարքերում առաջին միասեռ ամուսնությանը, Իսպանիայում արքայական ընտանիքն իր ներկայացուցչին ուղարկել է ահա այսպիսի ոչ սազական վայր: Իսպանիայի արքայի կրտսեր աղջկա ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարին, մասնակից է եղել կոռուպցիոն պատմության: Նրան մեղադրել են պետական ունեցվածքի յուրացման, խաբեության մեջ: Արդյունքում նրան 6 տարի ազատազրկման ենթարկեցին: Ըստ իսպանական օրենքի՝ դատապարտյալն իրավունք ունի ընտրելու կալանավայրը, իսկ ահա արքայի փեսան ընտրեց Ավիլա քաղաքին մերձակա բանտը: Այն իրականում նախատեսված է կանանց համար, սակայն այնտեղ կա նաև տղամարդկանց համար նախատեսված հատված: