Տարեց տղամարդը տարիներ շարունակ տանը արգելված հավաքածու էր թաքցնում


02:00 , 22 հունիս, 2018

Ագուա Դալս քաղաքում ոստիկանությունը գտել է զենքի մի ամբողջ հավաքածու, որի միջոցով հնարավոր կլիներ մի ամբողջ հրազենային հեղափոխություն սարքել: Այդ ամենի տերը 60-ամյա Մանուել Ֆերնանդեսն էր: Նրա տան առաջին խուզարկման ժամանակ հայտնաբերվեց 432 զենքի օրինակ, իսկ երկրորդ անգամ՝ իրավապահ մարմինները գտան ևս 91 հատ զենք: 
Ատրճանակներն ու հրացանները Ֆերնանդեսը հավաքում էր, քանի որ նախատեսել էր ունենալ զենքի մեծ հավաքածու: Տղամարդը թույլտվություն չուներ զենք պահելու, այդ պատճառով նրա դեմ դատական գործ հարուցեցին: Տղամարդուն ձերբակալել են և տուգանելու են 35.000 դոլարով: