Ոչ մի կերպ չեմ հասկանում Օհանյանի՝ ամեն ինչ իր վրայից ցրելու մոտեցումը


10:19 , 20 հունիս, 2018

Սեյրան Օհանյանն, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանն արված ԱԱԾ նկարահանումներին ու բացահայտումներին, ասել է, թե տեղյակ չէ, թե ինչպես են ՊՆ ապրանքները հայտնվել Մանվելենց տանը: Ավելին՝ լրագրողների ուղղորդել է Արցախի զորամասեր և այլն:

Դեռ հույս ունեմ, որ թյուրըմբռնում է եղել լրագրողի և այն մարդու միջև, ով Ապրիլյան օրերին եղել է Պաշտպանության նախարարի պաշտոնում: Հակառակ դեպքում ոչ մի կերպ չեմ հասկանում Օհանյանի՝ ամեն ինչ իրա վրայից, բառիս բուն իմաստով, ցրելու մոտեցումը, մանավանդ որ, նույն Մանվելի ասած, էդ ժամանակ մեխն էլ է իր ձեռքը եղել, մուրճն էլ:

Հ.Գ. Բարդ ժամանակներ են, բոլորը փախչում են պատասխանատվությունից։