Չեք կարողանում, մի ստանձնեք անձի պաշտպանությունը, ստանձնում եք, բարի եղեք մինչև վերջ գնալ
12:36 , 18 հունիս, 2018
Չեք կարողանում, մի ստանձնեք անձի պաշտպանությունը, ստանձնում եք, բարի եղեք մինչև վերջ գնալ, չեք կարողանում աշխարհով մեկ մի բարձրաձայնեք դրա մասին։ Փաստաբանի կոչման վերաբերյալ պատկերացում չունեցողներ, բարի եղեք, պատռեք ձեր արտոնագրերը, թե չէ էսպես շարունակելու պայմաններում ամոթ է լինելու, ի թիվս այլոց, փաստաբանի արտոնագիր ունենալը։ Էս ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ է նշանակում՝ չգիտեի, իմացա, հրաժարվեցի։ Սկսենք նրանից, թե ինչու չգիտեիր։ Հետո էլ դրա մասին բարձրաձայնելով չես հասկանում, որ պաշտպանյալիդ, թեկուզ նախկին, հարվածի տակ ես դնում առնվազն գոնե էն իմաստով, որ նա նույնիսկ քեզ չի կարողացել տալ այնպիսի բացատրություն, որը թույլ կտար մնալ նրա կողքին։ Փաստաբանի՝ իրավապաշտպանի կոչումը դյուրին չէ, ամեն մեկի բանը չէ։ Փաստաբանն այն անձն է, ով, թեկուզ ամբողջ աշխարհին ընդդիմանալով, մնում է իր պաշտպանյալի կողքին և պաշտպանում նրա շահերը։