Լոգարանում լիցքավորման դրված բջջային հեռախոսը դպրոցական աղջկա մահվան պատճառ է դարձել


20:20 , 16 հունիս, 2018

Մոսկվայի մերձակայքում դպրոցական աղջիկը լոգասենյակում մահացել է՝ պատահաբար ձեռքից գցելով լիցքավորման դրված բջջային հեռախոսը:

Այդ սարսափելի պատմության մասին Mash հեռուստաալիքը տեսահոլովակ է հրապարակել, որպեսզի անչափահասներին զգուշացնի չմտածված և վտանգավոր արարքների մասին:

Աղջիկը նստած է եղել է լոգարանում և նայել է Instagram-ը: Ինչ-որ պահի նա ջրի մեջ է գցել լիցքավորման սարքին միացած հեռախոսը: 13-ամյա աղջիկը հոսանքահարվել է և տեղում մահացել: Երբ մայրը նրան գտել է, արդեն ուշ է եղել: