Վայելեք ֆուտբոլային թեժ կրքերը Օպերայի և Աբովյանի «Ջազզվե» սրճարաններում


14:00 , 15 հունիս, 2018

Ֆուտբոլային կրքերը հասել են իրենց գագաթնակետին. Ռուսաստանում երեկ մեկնարկել է  համաշխարհային սպորտային իրադարձությունը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մունդիալը մեկ ամիս շարունակ միլիոնավոր ֆուտբոլասերների էկրաններին գամված է պահելու: Թիմերի մրցապայքարին հնարավոր է հետևել ոչ միայն տանը: Քաղաքի կոլորիտային սրճարաններից մեկը՝ «Ջազզվե»-ն, ևս միացել է սպորտային իրադարձությանն ու հարմարավետ միջավայր ու տրամադրող մթնոլորտ ստեղծել՝ ֆուտբոլային ամենասպասված հանդիպումները լիարժեք վայելելու համար:

«Ջազզվե»-ն իր կոնցեպտով սպորտային ասոցիացիաներ չունի, սակայն, հաշվի առնելով մեր բազմաթիվ  հաճախորդների մեկնաբանությունները, օնլայն և օֆլայն տիրույթում նրանց արձագանքները, այս մեկ ամսվա ընթացքում մեզ մոտ կազմակերպվելու են ֆուտբոլային երեկոներ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց «Ջազզվե» սրճարանների ցանցի մարքեթինգ մենեջեր Ռուբեն Խաչատրյանը:

Սրճարանում հոգացել են այն ամենի մասին, ինչը պետք է ֆուտբոլասերներին: Օպերայի «Ջազզվե»-ում, օրինակ, տեղադրվել են թվով 40 հեռուստացույցներ: Հնարավոր է նաև տեղում խաղադրույքներ իրականացնել. «Ի դեպ՝ հեռուստացույցերն ու սեղանները դասավորված են այնպես, որ յուրաքանչյուր հաճախորդի համար հարմար լինի դիտել հանդիպումները: Բոլորին հրավիրում ենք միասին վայելելու ֆուտբոլային հանդիպումները»:

IMG_0125IMG_0225IMG_0142Ի դեպ՝ «Ջազզվե»-ում թարմացվել է նաև մենյուն: Ամառային մենյուում փոփոխվել է ոչ միայն դիզայնը, այլև  ավելացվել են վրացական, եվրոպական ուտեստներ, թարմացվել է պաղպաղակների ու աղանդերների տեսականին. «Պետք է նշեմ, որ «Ջազզվե»-ն պահպանում է իր ավանդական տեսականին, և թարմացումները չեն ազդում մեր մշտական հաճախորդների վրա: Նախորդ թարմացման ժամանակ ավելացան իտալական ուտեստներ: Մեր հրավերով «Ջազզվե» այցելեց սիցիլիացի խոհարար Պիետրո Գարաֆոն, ով իր գաղտնիքներով կիսվեց մեր խոհարարների հետ: Նոր, թարմացված մենյուում պահպանել ենք նաև իտալական տեսականին»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:

Առաջիկայում «Ջազզվե»-ն իր սպառողներին ներկայանալու է նոր առաջարկներով, մասնավորապես՝ քաղցր բամբակով, լցնովի պաղպաղակով և սրճաղացով: «Ջազզվե Օպերա»-ի երկու սրահների մեջտեղում գործելու է առանձին տաղավար, որտեղ վաճառվելու է նշված տեսականին:

IMG_0132IMG_0136IMG_0146IMG_0152IMG_0162IMG_0168IMG_0181IMG_0204IMG_0211IMG_0213IMG_0197IMG_0226

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի