Շարունակվում են ջրի երես դուրս գալ 2016 թվականի ապրիլին շարքից հանված ադրբեջանցի հատուկջոկատայինների անունները


15:22 , 14 հունիս, 2018
Շարունակվում են ջրի երես դուրս գալ 2016 թվականի ապրիլին շարքից հանված ադրբեջանցի հատուկջոկատայինների անունները։ 
Լուսանկարում՝ Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի խմբերից մեկի հրամանատար, ավագ լեյտենանտ Սեմենդեր Մուգամեթ օղլը Մենեֆովն է (Menefov Semender Müqamet oğlu)։ 
Վերջինս երկու ոտքերը կորցրել է Թալիշի ուղղությամբ։ 
Մենեֆովի հարազատները սոցիալական ցանցերում գրում են, որ պետության կողմից անուշադրության մատնված ավագ լեյտենանտն ապրում է սոցիալական ծանր պայմաններում։