Մաշտոցի պուրակի հարցում կամ իշխանությունը պետք է «կոտրվի», կամ` հասարակությունը


09:42 , 11 ապրիլ, 2012

Մաշտոցի պուրակի պատմությունը գնալով նմանվում է «անհաղթ աքլորի» պատմությանը. իշխանությունը ոչ կարողանում է այդ խնդիրը կարգավորել, ոչ էլ ուզում է նահանջել: Թերթին հասած տեղեկություններով, իշխանական կաբինետներում սարսափում են «նախադեպի» ձևավորումից: Կարծում են, որ եթե այս անգամ զիջեցին բնապահպան երիտասարդներին, սրանից հետո ոչ մի իշխանական ծրագիր չեն կարողանա ավարտին հասցնել: Իսկ մի նեղ միջավայրում, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հորդորել են հրաժարվել այս տարածքից, նա ասել է. «Ուզում եք կոտրվե՞նք»: Փաստորեն, մեր իշխանության մեջ ավելի շատ գողական օրենքներն են գործում, և նրանք կարծում են, որ ցանկացած հարցում կամ իրենք պետք է «կոտրվեն», կամ` հասարակությունը: Եվ ամեն ինչ անում են, որ հասարակությանը «կոտրեն»: