Ողջ թռիչքի ընթացքում աղմկում էին, խմում, հետո էլ սեքս-տիկնիկին պայթեցրին. նրան կպատժեն օրենքի սահմաններում


03:00 , 13 հունիս, 2018

Թռիչքի ժամանակ տարօրինակ մարդկանց հանդիպելը հաճախակի է դարձել: Իբիցա ուղևորվող ինքնաթիռը ստիպված եղավ վայրէջք կատարել Ֆրանսիայում ուղևորի աննորմալ պահվածքի պատճառով: Տղամարդը սկսել էր ոգելից խմիչք օգտագործել արդեն օդանավակայանում և ինքնաթիռ նստել ոչ սթափ վիճակում: Նա ինքնաթիռում գտնվում էր ընկերների հետ: Նրանք սարսափելի աղմուկ էին բարձրացրել և իրենց անտանելի վատ էին պահում:

Չնայած ինքնաթիռում կային կանայք, երեխաներ, աղմկոտ խումբն իր հետ բերել էր նաև սեքս-տիկնիկ, որն էլ պայթեց թռիչքի ընթացքում: Անձնակազմը հասկացավ, որ չի կարող թույլ տալ նման իրավիճակ: Աղմկոտ խմբի գլխավոր խուլիգանը ոչ միայն կպատժվի օրենքի սահմաններում, այլև չի կարողանա այլևս երբեք օգտվել այդ ավիաընկերության ծառայություններից: