Դեռահասը կազմակերպել է սեփական առևանգումը և գումար պահանջել ծնողներից.իսկ իրական նպատակն ուղղակի զայրացնում է


08:30 , 9 հունիս, 2018

13-ամյա Սյաոցզյունը մեկ ամիս առաջ կազմակերպեց սեփական առևանգումը, որպեսզի ստացած գումարով գնի նոր հեռախոս: Երեկոյան անծանոթ համարից տղան զանգահարում է մորը և սկսում լաց լինելով պատմել, որ իրենց առևանգել են կայարանից:Հետո նա լուսանկար է ուղարկում, ուր իր բերանը կապված է, որից հետո հաղորդագրություն է գրում, որտեղ պահանջում է 50,000 յուան. հակառակ դեպքում ինքը կմեռնի: Երեխայի մայրն անմիջապես դիմում է ոստիկանություն և պատրաստում գումարը: Կարճ ժամանակ անց ևս մեկ զանգ է գալիս, և առևանգվածն ասում է, որ իրեն կապել են մահճակալից: Ոստիկանությունը սկսում է կասկածել հաճախակի զանգերի և որոշ անհամապատասխանությունների հիման վրա: Հետաքննության միջոցով երկու օր անց ոստիկանությունը գտնում է այն հյուրանոցը, ուր թաքնվում էր տղան:

Տղան խոստովանել է, որ ցանկանում էր վախեցնել ծնողներին, իսկ ստացած գումարով՝ նոր հեռախոս գնել: Նա բողոքել է, որ իրեն քիչ են ուշադրություն դարձնում: Դեռ հայտնի չէ թե ինչ պատիժ է սպասում տղային: