2017 թ-ին Իսրայելն արտահանել է $9,2 մլրդ ծավալի սպառազինություն և ռազմական տեխնիկա


16:10 , 8 հունիս, 2018
2017թ. Իսրայելն արտահանել է $9,2 մլրդ ծավալի սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ կազմելով սպառազինության համաշխարհային արտահանման ծավալների 3%-ը. Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) տվյալներով, 2017թ. սպառազինությունների համաշխարհային արտահանման ծավալներով Իսրայելը եզրափակում էր առաջատար երկրների հնգյակը՝ զիջելով ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Ֆրանսիային և Գերմանիային։ 2017թ. Իսրայելի սպառազինության արտահանման հիմնական ուղղություններն են եղել՝ հրթիռաշինությունը և ՀՕՊ համակարգերը (31%), ռադարներ և ռադիոէլեկտրոնային պայքար (17%), արդիականացում և ավիացիոն էլեկտրոնիկա (14%), սարքավորումներ (9%), կապի և հեռահաղորդակցության համակարգեր (9%), դիտարկման համակարգեր (8%), տվյալների հետախուզական համակարգեր, տեղեկատվական համակարգեր և կիբերտեխնոլոգիաներ (5%), դրոններ (2%) և այլք։