Նարեկ Սարգսյանն ազատվեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից


13:20 , 8 հունիս, 2018

Hetq.am-ը գրում է.

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Նարեկ Սարգսյանին ազատել կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից:

Նշենք, որ Ն. Սարգսյանը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ է 2016թ. հոկտեմբերի 11-ից, իսկ 2014-2016 թվականներին եղել է քաղաքաշինության նախարար: