«Առավոտ». Ներեվրոպական գործընթացները կխանգարե՞ն ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը


11:00 , 6 հունիս, 2018

«Այս օրերին Վարշավայում ընթացող ԵԺԿ հերթական նիստում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին՝ ակնկալիք հայտնելով ԵՄ անդամ երկրներից համաձայնագրի արա­գընթաց վավերացման, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի կողմից մինչև 2019-ի հունիսը վավե­րացման: «Առավոտի» հարցին՝ կա՞ն մտավախություններ, որ չի վավերացվի, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Մտավախությունները պայմանավորված են եվրոպական ներքին քաղաքական գործընթացներով, ինչի արդյունքում համաձայնագրի վավերացումը ազգային խորհրդարաններում և ԵԽ-ում կարող է դանդա­ղել և թույլ չտալ համաձայնագրի իրավական ռեժիմի կիրառում՝ հատկապես Հայաստանի համար քաղա­քական կարևորություն ունեցող հարցերում»: 

Նաև, հաշվի առնելով, որ ԵՄ-ում հաջորդ տարի ընտրություն­ներ են, որոնց արդյունքներն այսօր անկանխատեսելի են, կա հնարավորություն, որ ԵՄ-ում եվրասկեպտիկներն ուժեղանան, Արմեն Աշոտյանը կարևոր է համարում մեկ ամիս առաջ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերա­ցումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: