Երկու առյուծ, երկու վագր, ընձառյուծն ու արջը, օգտվելով ջրհեղեղից, փախան կենդանաբանական այգուց


08:30 , 5 հունիս, 2018

Լյունեբախ քաղաքում ջրհեղեղի ժամանակ վնասվել էին կենդանաբանական այգու վանդակները և գազանները ազատություն էին ստացել: Ներկա դրությամբ հետ են վերադարձվել առյուծները, վագրերը և ընձառյուծը: Իսկ ահա արջին ցավոք կրակեցին, քանի որ հնարավոր չեղավ հետ վերադարձնել վանդակի մեջ: 1965 թվականին ստեղծված կենդանաբանական այգում կա 400 կենդանի: