Փոքր խանութներից առևտուր անելու կոչը կարող է կաթվածահար անել տնտեսությունը


14:50 , 4 հունիս, 2018
Մի բան ասեմ չնեղանաք. օլիգարխներին պատկանող մեծ սուպերմարկետների փոխարեն փոքր խանութներից առևտուր անելու կոչը, նախքան հարկային օրենսդրության փոփոխությունը, կարող է կաթվածահար անել տնտեսությունը... Մեր երկրում ԱԱՀ-ի շեմը այնքան փոքր է, որ օրեկան մոտ 280 000 առևտուր անող խանութը ընկնում է ավելացված արժեքի հարկի տակ... Այսինքն՝ հարկավոր է ԱԱՀ-ի շեմը բավականաչափ բարձրացնել, որպեսզի, ասենք, մսի կամ բանջարեղենի խանութների մեծամասնությունը ԱԱՀ-ով չհարկվի...
Իսկ փոքր խանութների ԱԱՀ-ով հարկումը կբերի ուղղակի տնտեսական քաոսի, գների սարսափելի աճի...
Այնպես որ, նմանատիպ հայտարարությունից առաջ հարկավոր է հրատապ ԱԺ տանել փոփոխությունների փաթեթը...