Եղանակն Արցախում և ՀՀ երեք մարզերում կտաքանա 5-7 աստիճանով


16:20 , 3 հունիս, 2018

Հայաստանի շրջանների շրջանների զգալի մասում հունիսի 3-ի ցերեկը,  4-ին, հյուսիսային շրջաններում հունիսի 5-8-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում հունիսի 3-ի երեկոյան ժամերին, հունիսի 4-ին՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն: Հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: