Վարդենիսում պայթյուն է տեղի ունեցել. վնասվել են հագուստի խանութի և բնակարաններից մի քանիսի պատուհանները


11:20 , 3 հունիս, 2018

Հունիսի 3-ին՝ ժամը 04:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սես Մանուկյան փողոցի թիվ 13 շենքում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են առաջին հարկում գտնվող հագուստի խանութի և թիվ 5, թիվ 11, թիվ 14 բնակարանների պատուհանների ապակիները. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: