Դավիթաշեն գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, ներսում գտնվող քաղաքացին այրվածքներ է ստացել


21:40 , 30 մայիս, 2018
Մայիսի 30-ին, ժամը 17:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում քաղաքացի կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգաբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչ Ա. Ղ.-ը (1955) տանից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Ա.Ղ.-ը տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:28-ին: Տան ննջասենյակում (12 քմ) ամբողջությամբ այրվել է մահճակալ, պատուհան, դուռ, պահարանը՝ մասամբ:

Երկու ականատես քաղաքացիներին հոգաբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: