«Ինձ բացակա չդնեք. ասում են՝ լեյկոզը մահավճիռ չէ». Անի Քոչարն արյան քաղցկեղ ունի


09:50 , 28 մայիս, 2018

Ասում են` արյան քաղցկեղը` լեյկոզը, դեռևս մահավճիռ չէ: 
Ես պատրաստ եմ կյանքի հերթական մարտահրավերին։
Ինձ բացակա չդնեք...

Հ.Գ. Փաստորեն, հիվանդությունն առավել շուտ հասավ ինձ, քան ես կհասնեի հայրենիք:
Ամենևին չէի բարձրաձայնի այս մասին, եթե արդեն իսկ հայտնած չլինեի հայրենիք վերադառնալուս մասին: 
Ով կմտածեր, որ մինչ ես որդուս դպրոցի հարցերով եմ զբաղվում և մեր վերադարձի իրականացմանն եմ լծվել, այս չարաբաստիկ հիվանդությունն էլ ինձ ծնկի բերելու գործին է լծվել:

Առաջ Աստված, տեսնենք ով ում։
Սիրում եմ ձեզ։