Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելը տարակուսանք է առաջացնում նախիջևանյան հատվածում տեղի ունեցածից հետո


00:25 , 25 մայիս, 2018
Օնիկ Գասպարյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետի լավագույն թեկնածուն էր։ Իսկ ընդհանրապես, Արտակ Դավթյանին՝ 5-րդ կորպուսի հրամանատարին շտաբի պետի պաշտոնում նշանակելն առնվազն տարակուսանք է առաջացնում վերջին օրերին սահմանի նախիջևանյանի հատվածում տեղի ունեցածից հետո։ Չեզոք գոտում ադրբեջանցիներն իրենց դիրքերը կարողացել են առաջ բերել, և հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։