Արի ընկերներ մնանք. հնարավո՞ր է սիրավեպից հետո ընկեր մնալ, թե՞ դա ուղղակի ասվում է դիմացինին չնեղացնելու համար (Video)


20:01 , 10 մայիս, 2013

Հաճախ, երբ հարաբերությունները փակուղի են մտնում, զույգից մեկը մյուսին առաջարկում է այդ պահին անտանելի թվացող ու հարաբերությունների ավարտ ազդարարող մի արտահայտություն` «Արի ընեկերներ մնանք»: Շատերը սա առաջարկում են դիմացինին չնեղացնելու նպատակով, սակայն շատ լավ գիտակցում ենք, որ անհնար է ընկերանալ մեկին, ում հետ սիրավեպ ես ունեցել: Այսօր «Ազատ գոտում» կփորձենք հասկանալ` ինչ հարաբերություններ են սկսվում, երբ ավարտվում է սերը: Հնարավո՞ր է սերը փոխել ընկերությամբ: