Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է Առողջապահության նախարարի խորհրդական


11:26 , 22 մայիս, 2018
Այսօր ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով նշանակվեցի նախարարի խորհրդական։ Ինձ համար շատ պատվաբեր ու պատասխանատու որոշում։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ իմ ամբողջ կարողություններն ու էներգիան կաշխատեմ ծառայեցնել մեր երկրի զարգացմանն ու բարեկեցությանը։ Վստահ եմ, որ միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել հաջողության։