Ես դեռ սպասում եմ...


16:01 , 10 ապրիլ, 2012

Ես դեռ սպասում եմ...
Ձմեռը անցավ, գարունը ծիլեր տվեց, օրերը տաքանում են ու շուտով ամառ է գալու, իսկ ես աչքս հառած պատուհանին քեզ սպասում եմ:
Պատահական ու տարօրինակ հանդիպում էր, ծանոթացանք երթուղային տրանսպորտում, ոչ ես էի իմ ամենօրյա երթուղային նստել, ոչ էլ դու...
Համառորեն ինձ  ուղեկցեցիր  տուն, այդ օրվանից մենք մտերիմներ էինք:
Զարմանալի էր ինձ հարազատ էր, քո աչքերը, քո շուրթերը ու դու: Նայում էի քեզ ու չէի գտնում անծանոթի:
Մի քանի շաբաթ շփվում էինք  հեռախոսով ... հետո ասեցիր, որ մեկնում ես երկրից` վերադառնալու ակնկալիքով, որ ես քեզ անպայման սպասեի...
Դիտում եմ հեռուստասերիալը ու քեզ նմանեցնում եմ Միհրան Ծառուկյանի հետ, սերիալներ երբեք չեմ նայում, բայց էտ տղայի խաթր նայում եմ` քեզ եմ տեսնում նրա մեջ, բայց  ես ընդամենը նմանեցնում եմ:
Անցավ մի տարի ես դեռ քեզ սպասում եմ, լսում ես քեզ սպասում եմ:
Երբեմն սմսներ ես գրում Ֆեյսբուքով` իմանում լավ ու վատ լինելս,  բայց դու իմ առեղծված չկաս ու չկաս...
Ես դեռ սպասում եմ քեզ, որովհետև խոսք եմ տվել սպասել...