Պրակտիկան ցույց է տվել, որ հեղափոխական «արդարադատությունը» փոխարինել է նախկինում գործող «արդարադատությանը»


18:13 , 17 մայիս, 2018
Համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ հեղափոխական «արդարադատությունը» փոխարինել է նախկինում գործող «արդարադատությանը»՝ ստանալով շատ ավելի դաժան դեմք: Եթե որևէ մեկը սպասում է, որ մեր երկրում ևս կյանքի կկոչվի հեղափոխական «արդարադատությունը», ապա պիտի սպասի նաև, որ թշնամիներին, հակառակորդներին և մրցակիցներին գիլյոտինի տվող այդ երևույթn ի վերջո կհասնի նաև համակիրներին, կողմնակիցներին և վերջում նաև իրենց ընկերներին: Համենայն դեպս, ես չգիտեմ հեղափոխության մեկ այլ օրինակ, և կարծում եմ` նման բան ուղղակի գոյություն չունի, որ հեղափոխական «արդարադատությունը» սկսի «գիլյոտինել» թշնամիներին ու չավարտի ակտիվ հեղափոխականներով: