Շքեղություն, հարմարավետություն և արագություն. բրիտանական Bentley-ն արդեն Հայաստանում է


15:15 , 14 մայիս, 2018

Bentley Yerevan ընկերությունն, այսուհետև հանդիսանալով Bentley Motors ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում, հայ սպառողին է ներկայացնում Bentley ավտոմեքենաների ամբողջական հավաքածուն: Լյուքս դասի ավտոմեքենաները շքեղությունը, արագությունն ու հարմարավետությունը գնահատողների համար են: Մոդելների ցանկում են՝ Flying Spur-ը, Muslanne-ը, Bentayga-ն և, իհարկե, Bentley-ի նորարարությունը՝ Continental GT-ն:

Պաշտոնական բացման ժամանակ ցուցասրահի ժապավենը կտրեցին Հայաստանի Հանրապետությունում Bentley Motors ընկերության հիմնադիր Ստանիսլավ Համբարձումյանը և Bentley ընկերության ռուսաստանյան և արևելյան տարածաշրջանի կառավարիչ Մարկո Վան Ալտենը: Bentley-ի ցուցասրահը տեղակայված է Ադմիրալ Իսակովի պողոտայում: Այստեղ հայ սպառողները կարող են ծանոթանալ ընկերության ավտոմեքենաների յուրօրինակ նմուշների: 

Նոր կենտրոնը ձևավորված է Bentley-ի միջազգային կորպորատիվ ոճով: Այստեղ ընկերության հարուստ պատմությունը ներդաշնակորեն զուգորդված է ժամանակակից շքեղ դիլերային կենտրոնին հատուկ տարրերի հետ, բայց այդ ցուցասրահում ներկայացված է անհատական գոտի, որտեղ հաճախորդները կկարողանան մակնիշի հսկայական տեսականուց ընտրել ինչպես թափքի գույնը, այնպես էլ՝ կաշվով դրվագման տարբերակներ: