Հռոմի պապի Lamborghini-ն աճուրդում վաճառվել է €715 հազարով


15:00 , 13 մայիս, 2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի սպիտակ, ոսկե գծերով Lamborghini Huracan սուպերքարը Մոնակոյի Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է €715 հազարով:

Մեքենայի վաճառքից գոյացած գումարը կուղղվի բաարեգործական նպատակներին, այդ թվում՝ քրիստոնյա փախստականների օգնությանը, որոնք լքել են իրենց տները Իրանում ԴԱԻՇ-ի գործունեության հետևանքով:

Մեքենայի արժեքը, որի կափարիչի վրա հովվապետը դրել է ինքնագիրը, 4 անգամ գերազանցել է այդպիսի մեքենաների շուկայական գինը:

Lamborghini Huracan-ի միջին գինը սկսվում է €183 հազարից: