«Առավոտ». Շանսը տրված է, օգտագործողը մենք ենք


10:30 , 9 մայիս, 2018
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Եվ դարձյալ, ինչպես և նախորդ իշխանու­թյան, այդպես էլ այս՝ նոր իշխանության պա­րագայում ես կարևորում եմ ոչ միայն վերևից բարեփոխումներ իրականացնելու, այլև հասա­րակության ներքին բարեփոխման անհրաժեշտությունը: Այսօր շատ է խոսվում ատելության մթնոլորտի մասին, բայց եկեք արդար լինենք՝ այդ մթնոլորտը վերջին հեղափոխության ժամա­նակ չէ, որ ստեղծվել էր, այն միշտ կար, և խնդիրը իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-քաղաքացիներ հարաբերություններից դուրս է: Մեր մշակույթի մեջ չկա անկեղծորեն կողքինի հաջողություններով ուրախանալու սովո­րությունը, և դա այդ մթնոլորտի առաջացման հիմնական պատճառներից մեկն է: Դուք պատկերացնո՞ւմ եք «միջին թվաբանական» հայ ըն­տանիք, որը սեղան է նստում և չի քննարկում ուրիշների հարստությունը, պաշտոնները, հաղ­թանակները մրցույթներում և այլն:
Հետհեղափոխական շրջանում այդ զգացմունքները, բնակա­նաբար, սրվում են՝ «եթե սրան գործից չհանեն, եթե սրան չդատեն, եթե սրան չգնդակահարեն, ուրեմն ամեն ինչ իզուր էր»: Մուռ հանելու համար բարենպաստ շրջան է:

Երկրորդ բանը, որը մենք պետք է հաղթահա­րենք, պատերնալիստական պատրանքներն են: Այսօր ինձ փողոցում մարդիկ հարցնում են՝ «գո­նե Նիկոլը մի բան կկարողանա՞ անել»: Պա­տասխանում եմ՝ միայն Նիկոլը՝ ոչ, ոչ էլ նոր կառավարությունն իր կազմով: Եթե ամեն մեկս մեր կողմից չանենք, ոչ մի բան չի ստացվի: Նոր վարչապետն, օրինակ, ասում է՝ պահան­ջեք ՀԴՄ կտրոններ: Մենք կպահանջե՞նք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: