HSBC բանկում ավազակային հարձակման ժամանակ վիրավորում ստացած 25-ամյա երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում


11:04 , 4 մայիս, 2018
Դրական նոտայով սկսենք առավոտը։
Երեկ HSBC բանկում ավազակային հարձակման ժամանակ սրտի ու թոքի միջակայքում դանակի հարվածից վիրավորում ստացած 25-ամյա Արամ Մկրտչյանի վիճակը բժիշկները գնահատել են կայուն, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Շուտափույթ ապաքինում իրեն։
Բարի լույս բոլորին: