«Առավոտ». Աղվան Վարդանյանին կփոխարինի Ռուզան Առաքելյանը


09:40 , 4 մայիս, 2018

«ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին, որը երեկ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, ԱԺ-ում կփոխարինի Ռուզան Առաքելյանը, որը 4-րդ գումարման ԱԺ-ում եղել է պատգամավոր: «Հաջորդը կգա:  Մենք կտեսնենք»,- այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Էս կուսակցությունից էնքան մեծեր են հեռացվել»,- նաև ասել է նա՝ չբացառելով, որ Աղվան Վարդանյանն էլ կարող է հեռացվել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: