Շիրակի մարզում կարկտավտանգավոր ամպ է վնասազերծվել


00:10 , 4 մայիս, 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 3-ին, ժամը 16:51-ից մինչև 17:43-ը Շիրակի մարզի Հացիկ, Մայիսյան, Քեթի, Վահրամաբերդ, Կապս, Բյուրակն համայնքների տարածքներում տեղակայված 14 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 2998 կրակոց:

Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: