Մի լքիր Հայաստանը, մի արտագաղթիր


21:42 , 7 մայիս, 2013

Օտարության մեջ կարող է դրամ գտնես, բայց երբեք երջանկություն։
Օտարության մեջ կարող է մեծ կալվածք գտնես, սակայն երբեք կալվածքիդ մեջ հայկական ոգի ու հայկական ընտանեկան արժեքներ։
Օտարության մեջ կարող է դրամովդ քեզ թագավոր զգաս, սակայն երբեք ազգությամբդ քեզ չեն թագավորի, միայն կշահագործեն։
Օտարության մեջ կարող է զավակիդ կյանքի բոլոր հաճույքներից տաս, սակայն երբեք նրան Հայոց երկիր կառուցելու հաճույքից չես տա ու կզրկես։

Օտարության մեջ կարող է զավակդ դոցենտ դառնա, սակայն երբեք իր գիտելիքը Հայոց Թագավորության ու արքայության չի արժանանա։

ՄԻ ԼՔԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՒ ՄԻ ԱՐՏԱԳԱՂԹԻՐ, ԳՈՆԵ ՔՈ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՊԱՏՎԻՆ: