Մայր օրենքն ու Փաշինյանի ճանապարհային քարտեզը. Ինչպես ու երբ պետք է իրականացվի իշխանափոխություն


19:10 , 24 ապրիլ, 2018

Panarmenian.net-ը գրում է.

Ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում բազմամարդ հանրահավաքի ընթացքում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ընդդիմության իշխանափոխության ճանապարհային քարտեզը:

Դրա առաջին կետը կատարվեց ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Ճանապարհային քարտեզի երկրորդ կետի համաձայն՝ ԱԺ-ը պետք է վարչապետ ընտրի ժողովրդի ներկայացրած թեկնածուին: Երրորդ կետի համաձայն՝ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, չորրորդ կետով՝ անմիջապես օրենսդրական երաշխիքներ են ստեղծվում առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, իսկ վերջին կետով՝ անցկացվում են այդ արտահերթ ընտրությունները:

Ըստ ՀՀ Սահմանադրության, ԱԺ արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը՝ երկու դեպքում.

ա/ ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով՝ վարչապետ չընտրվելու դեպքում ԱԺ-ն յոթ օր անց նշանակում է նոր ընտրություն: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ դարձյալ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով (պետական որևէ ֆիգուր ֆորմալ առումով չի կարող ԱԺ-ն լուծարելու որոշում կայացնել), և նշանակվում են խորհրդարանական ընտրություններ: Դրանք պետք է անցկացվեն արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:

բ/ 151-րդ հոդվածի 3, 4 կետերով՝ եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս կառավարության ծրագրին և սահմանադրության համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։