«Ոչ մի հայի ձեռք չպետք է բարձրանա հայի վրա». Քրիստինե Պեպելյան


11:24 , 23 ապրիլ, 2018
Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, երևանցի, մարդ, ով չի կարող անտեսել կամ ձևացնել, իբրև ոչինչ չի կատարվում:
Ես քաղաքականության լեզուն չգիտեմ, բայց փոխարենը գիտեմ սրտիս լեզուն, ու իմ խնդրանքը մեկն է՝ ոչ մի հայի ձեռք չպետք է բարձրանա հայի վրա։ Հայը չի կարող հայի թշնամին լինել: 
Աստված մեզ հետ... Ուզում եմ, որ խաղաղ լինենք։