Որտե՞ղ են որոշ դեսպանատների ու ՀԿ-ների արձագանքը՝ երեխաներին հանրահավաքների մեջ ներքաշելու վերաբերյալ


11:07 , 20 ապրիլ, 2018
Տարօրինակ է որոշ դեսպանատների և նրանցից սնվող հասարակական կազմակերպությունների դրսևորած վարքագիծը, անհաղորդ կեցվածքը հանրահավաքներին անչափահաս երեխաների ներգրավելու փաստի, դպրոցականներին դասադուլի կոչերի վերաբերյալ։ Տարօրինակ է, քանի որ իշխանական հանրահավաքներին մեկ-երկու անչափահասի մասնակցությունը դարձնում էին հայտարարությունների առիթ ու անմիջապես արձագանքում։ Չեմ հավատում, թե նույն դեսպանատներն ու ՀԿ-ները չեն նկատում այս օրերին երեխաներին հանրահավաքների մեջ ներքաշումը։ Այս դեպքում որտե՞ղ են ձեր հայտարարությունները, երեխաներին քաղաքականությանը չխառնելու կոչերը։ Ինչպես ասում են՝ ժդյոմս...