Երկու կողմն էլ անտեսում են իրար, մերժում, այնինչ դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է


10:46 , 19 ապրիլ, 2018

Կողմերից մեկն առաջարկում ա հեղափոխություն, ինչը նշանակում ա ոչ մի այլ քաղաքական օրակարգ, քննարկում, հնարավոր կոմպրոմիս։ Հավանաբար հեղափոխական երիտասարդության համար «դիկտատորի» հետ երկխոսելը ամոթ բանա։
Մյուս կողմը նույնպես ոչ մի օրակարգի պատկերացում չունի, հաղթել են ու վերջ։ Իսկ հեղափոխականների հետ դիալոգը թուլության նշանա, տղեքը սխալ կհասկանան։
Ու երկու կողմն էլ անտեսում են իրար, մերժում։ Գուցե նորմալ կլիներ, եթե կողմերից մեկն էնքան ուժեղ լիներ, որ հաղթեր մյուսին։ Բայց չկա նման բան։ Ո՛չ վաղը հեղափոխություն ա լինելու, ո՛չ էլ նոր սերունդը Շարմազանովի օրինակով անփոխարինելի առաջնորդներ ա ունենալու։
Երկու ճանապարհ կա՝ կա՛մ պերմանենտ ճգնաժամ, կա՛մ քաղաքական օրակարգի համատեղ մշակում։ Միմյանց մերժելը ճանապարհ ա ՈՉ ՄԻ տեղ։