Մարդիկ, որոնք 100 տարի իրար հետ սեղան են նստել, հակադիր կարծիքներ ունենալու համար սկսում են ատել իրար


21:42 , 16 ապրիլ, 2018

Էս քաղաքացիական ընդվզումները մի այլանդակ վատ կողմ ունեն. մարդիկ, որոնք 100 տարի իրար հետ սեղան են նստել, հակադիր կարծիքներ ունենալու համար սկսում են ատել իրար։ Սա ամբոխային հոգեբանության ազդեցությամբ թուլանալու արդյունք ա: Էդ նույն մարդիկ օրը մեջ ստատուս են գրում բանականության, սառը դատողության, սիրո, ընկերության և այլնի մասին։ Բայց մի վայրկյան, մի օնլայն վիդեո, ու մոռանում են ամեն ինչ: 
Նիկոլն անցնելու ա, ոնց անցան Լևոնն ու ծռերը, արժի կարողանալ չկորցնել էն, ինչն իշխանության կամ ընդդիմության շնորհիվ չէ, որ ձեռք ա բերվել:

Հ.Գ. Նավսյակի ասեմ՝ լուրջ դեմքով Սաքունց շեյր մի արեք, ախպոր պես, չնայած էդ էլ չի խանգարի իրար հետ պիվա խմելուն: