Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է


15:50 , 16 ապրիլ, 2018

Asekose.am-ը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն անհետացել էր տեսադաշտից:

Հիշեցնենք, որ մինչ այդ նա ականջի հետևում վնասվածք էր ստացել:

Նշենք, որ ոստիկանները հատուկ միջոցներ  են կիրառում, որպեսզի կանխեն ցուցարարների՝ փշալարի ճեղքումը: Հատուկ միջոցների կիրառումից հետո վնասվածք ստացավ մի քանի քաղաքացի, որոնց այժմ առաջին օգնությունն են ցուցաբերում: