«Չորրորդ իշխանություն». Կադրային ջարդ` Արտաշատի ստոմատոլոգիական պոլիկլինիկայում. չեն խնայել անգամ ծայրահեղ կարիքավորներին


10:40 , 13 ապրիլ, 2018
««ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ստոմատոլոգիական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Յուղուրջյանը պոլիկլինիկայի մի քանի աշխատակիցների ազատել է աշխատանքից: Նա չի խնայել անգամ այն մարդկանց, որոնք ծայրահեղ կարիքավոր են կամ հաշմանդամ: Ի դեպ, գլխավոր բժիշկը մշտապես աչքի է ընկել պոլիկլինիկայի աշխատակիցների հանդեպ իր բռնակալ պահվածքով:

Հիշեցնենք, որ Յուղուրջյանը Սերժ Սարգսյանին և նրա թիմակիցներին հաճոյանալու մղումով աշխատակիցներին ստիպել էր աշխատել «Ապահով Հայաստան» գրությամբ վզկապներով, ինչը մեծ անհարմարություններ էր ստեղծել աշխատելիս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: