Հնգյակից ողջ մնացած Ռոզին արդեն 11 ամսական է. տեսեք նրան այսօր (Photo)


10:07 , 13 ապրիլ, 2018

Երևանում 2017 թ.-ի մայիսի 3-ին ծնված հնգյակից ողջ մնացած միակ աղջիկը` Ռոզին, արդեն 11 ամսական է։

Նրա ծնողները` Վարդանն ու Լուսինեն, Facebook-ում գեղեցիկ լուսանկարներ են հրապարակել փոքրիկի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 3-ին Երևանում լույս աշխարհ էր եկել հնգյակ` 4 աղջիկ և 1 տղա։

Բայց նրանք խորն անհասության պատճառով (ծնվել են 28 շաբաթականում) ծայրահեղ ծանր վիճակում էին, ու ողջ մնաց միայն աղջիկներից մեկը` Ռոզին։

Նշենք, որ ընտանիքը մինչ այդ ապրում էր Մեծամորի հանրակացարանում՝ ամուսնու հարազատների հետ միասին: Փոքրիկների լույս աշխարհ գալուց հետո Մայր աթոռը նրանց նոր բնակարան էր նվիրաբերել։ Երեխաների ծնվելուց հետո նրանց օգնության ձեռք էին մեկնել նաև տարբեր գործարարներ: