«Առավոտ». Պարզ չէ, թե այդ սպառազինության սլաքները որ կողմ կուղղվեն. Razm.info-ի փորձագետը` Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած զենքի մասին


11:20 , 12 ապրիլ, 2018
«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս իրագործվող սպառազինության մատակարարման պայմանագրերը կնքվել են դեռևս 2010-2011թթ: Դա նշանակում է, որ 2016- 2017թթ. այդ պայմանագրերը մոտենում են ավարտին: Այսինքն` Ռուսաստանը ոչ թե կրճատում է զենքի մատակարարումն Ադրբեջանին, ինչպես վերջերս հայտարարեցին որոշ պաշտոնյաները, այլ պարզապես պայմանագրերի կատարումն է ավարտվում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Razm.info մասնագիտացված կայքի փորձագետ, վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը: Նրա բնորոշմամբ` Ռուսաստանի նման երկրները, որոնք մեր տարածաշրջանում ունեն ազդեցություն և պատասխանատվություն, զգույշ պետք է մոտենան Ադրբեջանի նման ագրեսիվ քաղաքականությամբ պետություններին զինատեսակներ մատակարարելու հարցին. «Ադրբեջանը միշտ խնդիր է ունեցել, օրինակ, թուրքմեն ժողովրդի և Իրանի հետ, իսկ ապագայում այլ խնդիրները ևս բացառված չեն:
Ուստի պարզ չէ, թե այդ սպառազինության սլաքները որ կողմ կուղղվեն: Ադրբեջանն այս պահին սերտ գործակցում է Թուրքիայի հետ»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: