Ագարակ քաղաքի հողատարածքներից մեկում հակատանկային ական է հայտնաբերվել


00:00 , 12 ապրիլ, 2018

Ապրիլի 11-ին, ժամը 18:29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի «22 հեկտար» կոչվող հողատարածքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հայտնաբերվել է առանց պայթուցիչի ուսումնական հակատանկային ական։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Ոստիկանության կողմից սահմանվել է հերթապահություն՝ մինչ համապատասխան մասնագետների մոտենալը։