Ամերիկահայ քանդակագործ Աբրահամ Լինքոլնը


19:22 , 10 ապրիլ, 2018

Մեծ քաղաքական գործիչ Աբրահամ Լինքոլնի ամենահաջողված համարվող արձաններից մեկը 1928 թվականին տեղադրվել է Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում: Բրոնզե այս արձանի հեղինակն է հայազգի քանդակագործ Հայկ Բադիկյանը (Haig Patigian):
Հայկ Բադիկյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Հայտնի է, որ նրա ծնողները որպես ուսուցիչներ աշխատել են Վանի նահանգի ամերիկյան առաքելության դպրոցներից մեկում: 1890-ականներին Բադիկյանները ընտանիքով մեկնում են Ամերիկա և հաստատվում Ֆրեզնոյում, Կալիֆորնիա։ 1899-ին Հայկը սովորել է Հոպկինսի արվեստի ինստիտուտում, իսկ 1906-1907 թթ. կատարելագործվել է Փարիզում՝ ֆրանսիացի նկարիչ Ալբեր Մարկեի մոտ։ 1907-ին ֆրանսիական արվեստագետների սրահում ցուցադրվել է Բադիկյանի «Հին պատմություն» բրոնզե այլաբանական քանդակը։ 1908-ից քանդակագործը հաստատվում է Սան Ֆրանցիսկոյում։ Բադիկյանը կերտել է ամերիկյան հայտնի անձանց բրոնզե և մարմարե հուշարձաններ, կիսանդրիներ, ինչպես նաև հասարակական վայրերի համար նախատեսված դեկորատիվ քանդակներ։

Image may contain: plant, tree and outdoor