Հետաքրքիր է տեսնել, թե ոչ իշխանական կուսակցություններից ովքեր ինչպես կգնահատեն ընտրությունները


01:58 , 6 մայիս, 2013

Հիմա հետաքրքիր է տեսնել, թե ոչ իշխանական կուսակցություններից ովքեր ինչպես կգնահատեն ընտրությունները եւ կընդունե՞ն, թե՞ չեն ընդունի ընտրությունների արդյունքները: Եվ ամենակարեւորը՝ կոնկրետ գործողության մեջ ինչպես կարտահայտեն իրենց գնահատականը: Առայժմ հստակ գնահատականով հանդես է եկել միայն Կոնգրեսը՝ հայտարարելով, թե «Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էին ժողովրդավարության եւ Հայաստանի ժողովրդի դեմ, ինչի համար իշխող ուժը քաղաքական, իսկ նրա պարագլուխները քրեական պատասխանատվություն են արժանանալու հաստատապես»։