Մենք պետք է հստակ գնահատենք Հայաստանի իրական տարածաշրջանային դերը Ռուսաստանի և Իրանի շահերի համատեքստում


03:30 , 6 ապրիլ, 2018
Մենք պետք է հստակ գնահատենք Հայաստանի իրական տարածաշրջանային դերը Ռուսաստանի և Իրանի շահերի համատեքստում: Վերջիններիս համար Հայաստանն այն ռազմաքաղաքական գործոնն է, որի առկայությունը Մոսկվային ու Թեհրանին հնարավորություն է ընձեռում ուժեղացնելու սեփական ազդեցությունն Ադրբեջանում և առավել վերահսկելի դարձնելու այդ երկրի իշխանական վերնախավը: Մեծ հաշվով՝ Հայաստանն ադրբեջանական կողմի համար որպես ռազմական սպառնալիք է ներկայացվում, որը զսպելու կամ չեզոքացնելու համար Ադրբեջանը ստիպված պետք է դիմի Մոսկվային ու նաև ակնկալի Թեհրանի առնվազն չեզոքությունը և դրա համար պարտավորված է վերջիններիս պահանջած «համեստ» գինը վճարել: Այլ հարց է, թե այս համատեքստում Հայաստանի անելիքը որն է: